Եվրոպայում սկսել են պայքարել երեկույթների դեմ

4

Եվրոպայում երեկույթների դեմ սկսել են պայքարել երիտասարդների շրջանում կորոնավիրուսով վարակման թվի աճի պատճառով: Այս մասին գրում է «Իզվեստիան»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) պարբերականին հայտնել են, որ փետրվարից մինչեւ հուլիս 15-ից մինչեւ 24 տարեկան վարակակիրների թիվն ավելացել է 4,5-ից մինչեւ 15 տոկոս:

Քանի որ Եվրոպայում կա երկրորդ ալիքը հիվանդության, շատ երկրներ սկսել են փակել դիսկոտեկներ եւ գիշերային ակումբներ, որտեղ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը: Ընդ որում, Իտալիայում արգելել են պարել նույնիսկ բաց երկնքի տակ։ Մալթայում, որը եվրոպացիների համար հանգստավայր է համարվում, տեղական իշխանությունները ոչ միայն փակել են գիշերային ակումբներն ու բարերը, այլեւ արգելել են հավաքվել ավելի քան 15 մարդ: