Եվրախորհրդարանն Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձև կքննարկի

144

Եվրախորհրդարանի մարտի 10-ի լիագումար նիստի օրակարգում ներառված է նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացմանը վերաբերող բանաձև։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պետեր վան Դալենը։

«Այո՛, մեզ դա հաջողվեց։ Եվրախորհրդարանի հաջորդ լիագումար նիստում մարտի 10-ին կլինեն դեբատներ Լեռնային Ղարաբաղում պատմական ժառանգության ոչնչացման վերաբերյալ, բացի այդ կլինի բանաձևի քվեարկություն»,-գրել է պատգամավորը։