Եթե որակով որևէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է. Իմքայլական պատգամավորը՝ պարգևավճարների մասին

19
Պատգամավորի մաքուր աշխատավարձը՝ հանած բոլոր հարկերն ու տուրքերը, կազմում է 461 հազար դրամ, դրան գումարած 150 հազար դրամ պարգևավճարը: Այս մասին այսօր «Զրույց քաղաքացու հետ» ֆեյսբուքյան զրույցի շրջանակում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

«Ես տեսնում եմ, որ այս թեման շատ շահարկվում է: Օրինակ, իմ կարծիքով` փորձ է կատարվում կասկածի տակ դնել, որ պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա, ներկայացվում է, որ անպայման նվիրյալներ եք, պետք է մի դրամով աշխատեք: Մենք պետք է հասկանանք, որ մենք եթե որակով որևէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է»,-ասաց նա և նշեց, որ մի ամբողջ համակարգ հայրենասիրական դրդումների վրա չեն կարող կառուցել: