Այսօր վերսկսվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը։
Ծառուկյանը ժամանեց դատարան։ Նա հանդիպեց իրեն աջակցող քաղաքացիներին, իսկ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց. «Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, ուրեմն հարց չկա»։
«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ ԲՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է` սա քաղաքական հետապնդում է, իշխանությունները հակադարձում են` սա մաքուր իրավական գործընթաց է:











