Եթե Սիսիանի եկեղեցու քահանային որևէ բան պատահի, դրա միակ պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը

331
Անի Սամսոնյան

ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիսիանում զարգացումները ստանում են վտանգավոր բնույթ: Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվի վերաբերմունքից` վարչապետի ձեռքը չսեղմելու և նրան եկեղեցուց դուրս հրավիրելուց հետո, մի խումբ քաղաքացիներ որոշել են հաշվեհարդար տեսնել հոգևորականի հետ: Եթե Սիսիանի եկեղեցու քահանային որևէ բան պատահի, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրվի կամ անարգվի եկեղեցին, դրա միակ պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»: