Եթե պետք լինի, դիմակով էլ կվարենք, որ սովից չմեռնենք. բողոքի ակցիան

12

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ռեստորանային համալիրների տերերը, աշխատակիցները, շոու բիզնեսի ներկայացուցիչները:

Պահանջը մեկն է, որ պարետատունը թույլ տա, որ վերաբացվեն. «Բոլորս կողմ ենք, որ պայմաններ սահմանեն, դրանցով աշխատենք, պետք լինի դիմակով կերգեմ, բոլոր պայմանները կպահպանենք»։

Նրանք նշում են, որ եթե կառավարությունը քայլեր չձեռնարկի այլ միջոցների կդիմեն:

«Եթե պետք լինի, դիմակով էլ կվարենք, որ սովից չմեռնենք: Մենք ավելի շուտ սովից կմեռնենք, քան վիրուսից»,- նշեց նրանցից մեկը:

Իսկ հիմա դիմում են գրել, որտեղ ներկայացրել են, թե ինչպես կարող են հակահամաճարակային կանոնները պահպանել։