Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կարծիքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունները Արցախի դեմ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու:
ԱԺ-ը նախագահը նաև հայտարարեց, որ եթե պատերազմը երկարի, ապա ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի ճանաչման հարցը։
Նա նշեց, որ երեկ ԱԺ-ում այդ մասին խոսել են և՛ պատգամավորները, և ՀՀ վարչապետը։ Թովմասյանի խոսքով` Արցախի հանրապետության ճանաչման հարցը չպետք է դառնա քաղաքական թեմա, այլ պետք է ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների կողմից համատեղ մտնի ԱԺ օրակարգ։











