Եթե նախկինում Արցախի հարցն էր խանգարում, հիմա արդեն հայկական բանակն է խանգարում է Թուրքիային․ փորձագետ

181
Չավուշօղլու
Չգիտեմ, թե ինչ թարգմանությամբ է ներկայացված Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի դատապարտող հայտարարությունը, դրա համար ներկայացնում եմ այն ամբողջությամբ։ Գրել է թուրքագետ Կարեն Հովհանիսյանը։
«Մենք բացարձակապես դեմ ենք ռազմական հեղաշրջումներին և հեղաշրջման փորձերին աշխարհի ցանկացած կետում: Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման այս փորձը»,- փետրվարի 25-ին Բուդապեշտում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյջարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ժողովրդավարական երկրներում նորմալ է, որ ժողովուրդը կարող է քննադատել կառավարություններին և պահանջել նրանց հրաժարականները, բայց անընդունելի է բանակի կոչը ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետից հրաժարական պահանջելը, առավել ևս նրան տապալելու փորձեր անել։ Այդ պատճառով մենք խստորեն դատապարտում ենք հայկական բանակի այս կոչը», – հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
«Տարածաշրջանային կայունության հնարավորության պատուհան կա: Այս կայունությունը պետք է ընդգրկի ամբողջ տարածաշրջանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը կարգավորելու միջոցով։
Թուրքիան և Իրանը տարածաշրջանային նախաձեռնություն էին առաջարկել 3 + 3 ձևաչափով, որպեսզի Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը կարողանան միավորվել՝ նպաստելու Կովկասում բարգավաճմանն ու խաղաղությանը:
Ուստի յուրաքանչյուր երկրում կայունությունը շատ կարևոր է: Հայկական բանակի այս քայլը խաթարում է կայունությունը»,- իր խոսքը եզրափակել է Չավուշօղլուն:
Մի խոսքով, եթե նախկինում Արցախի հարցն էր խանգարում, հիմա արդեն հայկական բանակն է խանգարում է Թուրքիային։