Եթե Ղարաբաղն անցնի Բաքվի վերահսկողության տակ, բոլոր նրանք, ովքեր չեն կարողանա թաքնվել, կսպանվեն․ Միլոնով

0
Վիտալի Միլոնով

Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն անդրադարձել է Արցախում անցկացրած իր օրերին և Ադրբեջանի կողմից շարունակ ռմբակոծվող խաղաղ բնակավայրերին։ Գրում է  НСН-ը:

«Մենք չենք տեսել ոչնչացված ռազմական օբյեկտներ, բայց ավերված տներ եւ խաղաղ բնակիչների շրջանում զոհեր այստեղ-այնտեղ հանդիպել են»,- հայտարարել է խորհրդարանականը:

Նրա խոսքով՝ եթե Բաքուն վերահսկողության տակ առնի Ղարաբաղը, բոլորը, ովքեր չեն կարողանա թաքնվել, կսպանվեն:

«Միանգամայն պարզ է, որ ԴԱԻՇ-ի զինյալների, ադրբեջանցիների եւ թուրքերի, այսպես կոչված, կոալիցիա ժամանելու դեպքում ոչ մի մարդ ողջ չի մնա: Կենդանի մարդիկ, ովքեր հայտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, գերիներ են: Նրանց ստիպում են տեսախցիկի առջեւ կարդալ ինչ-որ տեքստեր: Սա նման է Սիրիայում ահաբեկիչների պահվածքին»,- նշել է նա՝ հավելելով։- Շատ կարեւոր է, որ լրագրողները հնարավորություն ունեն անկողմնակալ լուսաբանել իրավիճակը, բայց այն պայմաններում, երբ հենց Ստեփանակերտում գտնվելը վտանգավոր է կյանքի համար, դա անելը չափազանց դժվար է: Քաղաքը ստիպված էր տարհանվել, մնացել են միայն ծերերը: Ռմբակոծությունները անընդհատ շարունակվում են: Երաշխիք չկա, որ վաղը առավոտյան կարթնանաս: Մեր հյուրանոցի հարեւանությամբ մի տուն կար, որին հարվածեց իսրայելական արտադրության հրթիռը»: