Եթե ինչ-որ մեկը շահագրգռված է ապակայունացման մեջ, ապա դա Ռուսաստանն է. Վրաստանի ԱԳՆ

6
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված դիմակայությունն ինչպես կազդի Վրաստանի վրա եւ որն է նրա դերը հարեւան պետությունների միջեւ հակամարտության կարգավորման մեջ, այս մասին խոսել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, հայտնում է «Գրուզիա-Online»-ը:

«Տարածաշրջանում ցանկացած ապակայունացում արժանի է Վրաստանի ուշադրությանը եւ միանշանակորեն մեր շահերի շրջանակում չէ: Կարեւոր է, որ հնարավորինս արագ տեղի ունենա ապաէսկալացիան: Հարցի կարգավորման համատեքստում Վրաստանը բարձր մակարդակով շփումներ ունի երկու երկրների հետ, եւ ես հույս ունեմ, որ իրավիճակը շատ շուտով կկայունանա:

Ինչ վերաբերում է այս հակամարտության մեջ երրորդ ուժի շահերին, հարցը բավականին զգայուն է, եթե ինչ-որ մեկը շահագրգռված էլ է ապակայունացման մեջ, ապա դա Ռուսաստանի Դաշնությունն է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ մեր տարածքներն օկուպացված են Ռուսաստանի Դաշնության կողմից»,- հայտարարել է Լաշա Դարսալիան: