Եթե իմ հրաժարականի հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին

Եթե իմ հրաժարականի հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին եւ ինքս դիմում կգրեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ «Լուսավոր Հայաստանը» այսօր պաշտոնապես բարձրացնելու է ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցը, նաեւ իր հրաժարականի պահանջով երթեր են անցկացվում Երեւանում:

«Այդ բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլեւս իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննդատող, վերլուծող: Իսկեթե քննադատող, վերլուծող սերունդը եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ որ եւբեւէ որեւէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների տակ, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերը այլեւս զրկվելու են հասարակության մեջ որեւէ աջակցությունից: Հիմա էլ առանձնապես շատ քիչ աջակցություն ունեն: Այդ դեպքում ընդհանրապես չեն ունենալու»,-ասաց նախարարը: