Եթե Ղազախստանը որևէ խնդրանքով դիմի Անկարային, մենք պատրաստ ենք ամբողջությամբ կատարել․ Թուրքիայի պաշտպանության նախարար

142
Հուլուսի Աքար
Մենք հավատում ենք, որ մեր եղբայրները Ղազախստանում  կհաղթահարեն երկրի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Եթե Ղազախստանը որևէ խնդրանքով դիմի Անկարային, մենք պատրաստ կլինենք այն ամբողջությամբ կատարել: Թուրքիան եղել է և կլինի Ղազախստանի կողքին»,- ասել է Աքարը։