Եթե ես Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենայի, ամոթից կլռեի․ Նաիրա Զոհրաբյան

22
Նաիրա Զոհրաբյան
Խոսելով հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքի մասին իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ հանրահավաքին գնացողների մեծ մասը Ծառուկյանի իմպերիայի աշխատակիցներն են լինելու։
 
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աղազարյանի հայտարարությանը` ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես Հովիկ Աղազարյանի կենսագրությունը եթե ունենայի, ամոթից կլռեի… Իրենք անցել են կարմիր բոլոր գծերը, իրենց անիմաստ է հորդորելը կամ կոչ անելը: Չկա բարոյականության որևէ գիծ, որ անցած չլինեն»: