Եթե Էրդողանն ինչ-որ բան Թուրքիայի համար շահեկան է համարում, ապա գնում է մինչև վերջ․ Պուտինը՝ Էրդողանի մասին

124
Պուտին-Էրդողան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեմն տարբեր տեսակետներ են ունենում առանձին հարցերի շուրջ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պուտինը՝ պատասխանելով  հարցին, թե ո՞ր ղեկավարների հետ է ավելի հարմարավետ գործ ունենալ։

«Հնարավոր է՝ երբեմն նաև հակադիր տեսակետներ ենք ունենում։ Սակայն նա մարդ է, ով իր խոսքի տերն է։ Տղամարդ։ Նա պոչ չի խաղացնում»,- ասել է Պուտինը՝ բնութագրելով թուրք գործընկերոջը։ Պուտինը նշել է, որ եթե Էրդողանն ինչ-որ բան Թուրքիայի համար շահեկան է համարում, ապա գնում է մինչև վերջ, նրա վարքագիծը կանխատեսելի է։ «Սա չափազանց կարևոր է՝ հասկանալու համար, թե ում հետ գործ ունես»,- հավելել է Պուտինը։