Ազգային ժողովում շարունակվում է Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հարցի քննարկումը: ՍԴ անդամի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ելույթ ունեցավ եւ ներկայացրեց իր անելիքները այն դեպքում, եթե ընտրվի որպես Սահմանադրական դատարանի անդամ:
Նրան հարց ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանում տիրող իրավիճակին և Խունդկարյանի գործունեության հետևանքներին:
Սամսոնյանը նշեց, որ Խունդկարյանը 2010-2018 թթ. եղել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը և մեջբերեց այդ ժամանակվա ՄԻՊ-ի զեկույցը, որտեղ նշվում է, որ դատարանները, այդ թվում նաև Վճռաբեկ դատարանը, կոռուպցիոն գործարքների մեջ է, դատավորները անկաշկանդ չեն և այլն, ապա հարցրեց Խունդկարյանից. «Ի՞նչ տեսակ կոռուպցիոն մեխանիզմներ են գործել Վճռաբեկ դատարանում և ինչպիսի՞ ճնշումների եք ենթարկվել Դուք»:
Երվանդ Խունդկարյանը շեշտեց, որ իր գործունեության ընթացքում որևիցե զոնալ դատավոր համակարգի գոյության մասին որևիցե ընթացակարգ կամ ներքին մեխանիզմներ երբևէ գոյություն չեն ունեցել:










