Նույնիսկ մեքենաներն ենք ներկել. Ցոլակյանը՝ ռմբակոծվող գյուղերում տարվող աշխատանքների մասին

7
Կառավարության նիստի ժամանակ զեկուցեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են տարվում ռմբակոծվող գյուղերում:

«Մեր խնդիրը բնակչության անվտանգության ապահովումն է ու հրդեհների և ավերածությունների վերացումը։ Բայց հրդեհները մարելու համար մեքենաները մոտենալու խնդիր ունեն, որովհետև գյուղերը կրակի տակ են»,- ։

«Նույնիսկ մեքենաներն ենք ներկել, թող տեսնեն՝ հրշեջ մեքենա է, ուրիշ տեխնիկայի տեղ չդնեն»,- հավելեց նախարարը։

«Եթե բնակելի տներին են խփում, հրշեջ մեքենան, չեմ կարծում, առանձնահատուկ դրական վերաբերմունքի արժանանա»,- արձագանքեց վարչապետը։