Եթե Ադրբեջանը հիմա դժվարությամբ է զենք-զինամթերք հասցնում Նախիջևան, եթե Նախիջևանից նա դժվար է զորքերը տեղափոխում ցամաքային Ադրբեջան, մեր տարածքով նա անելու է շատ ավելի հարմարավետ պայմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։
«Ադրբեջանը, կիսելով ՀՀ-ն 2 մասի, աշխատելու է 2 ֆրոնտով, իսկ մենք արդեն պրոբլեմ ենք ունենալու մեր զորքը, զինամթերքը հասցնելու ՀՀ հյուսիսային տարածքներ։ Մենք հասկանում ենք Նիկոլ Փաշինյանի առնվազն անտրամաբանական լինելը կամ կոնկրետ բացահայտ, թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության անվտանգության և գոյության նկատմամբ․․․», – նշեց նա։
Ադիբեկյանի խոսքով՝ անցնող 3 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն աշխարհում բարձր հեղինակություն վայելող մեր երկիրն այսօր սարքել է բեռ։











