էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան. Ալեն Սիմոնյանը՝ գերիների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

667

էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան: Հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Ստորև ներկայացնում ենք տեսագրության սղագրությունը՝

– Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․
Ա․Ս․ Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում։
– Այսպիսի բաներ որ ասում են, մարդկանց մեջ․․․
Ա․Ս․ Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։
– Պաշտպանել հայրենիքը․․․
Ա․Ս․ Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ գերիները ովքեր են։
– Կուզեմ ձեզնից լսեմ։
Ա․Ս․ էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։
– Ինձ շատ ա հետաքրքրում սա։
Ա․Ս․ Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ։