Կանադացի քաղաքական գործիչ Մարվի Ռիզկին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չնայած գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը անցյալ կիրակիից սկսել է ռազմական հարձակումներ Հայաստանի սահմանի ուղղությամբ, թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ նաեւ մանկապարտեզ եւ բժշկական դիմակների արտադրության գործարան։
Ես զորակցությունս եմ հայտնում հայերին այս դժվարին ժամանակներում, հատկապես, որ Հայաստանը մի քանի շաբաթ առաջ պայքարում էր կորոնավիրուսի ահագնացող ճգնաժամի դեմ։ Ես կիսում եմ անհանգստությունը, եւ դատապարտում ցանկացած ագրեսիա եւ բռնություն, ցանկանալով, որ որքան հնարավոր է արագ վերականգնվի խաղաղությունը»։











