Ես որևէ հիմք չունեմ հավատալու Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարության․ Իշխան Սաղաթելյան

31
Իշխան Սաղաթելյան

Ցանկացած իշխանություն, եթե ունի լեգիտիմություն, չի գնա արտահերթ խորհրդարանական ընտրության։ Այսինքն՝ այս իմաստով սա ձեռքբերում է, բայց դա բավարար պայման չէ՝ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններ հունիսի 20-ին տեղի չեն ունենա, քանի որ նման փորձառություն ունենք։

«Ես որևէ հիմք չունեմ հավատալու Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարության։ Եթե հունիսի 20-ին տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինքն ապրիլի 22-ից մինչև մայիսի 7-ն ընկած հատվածում պետք է հրաժարական տա։ Այսինքն՝ մոտ 40-50 օր առջևում դեռ կա։ Եթե իրենք անկեղծ էին, մենք ասել ենք՝ թող հենց վաղը գար հրաժարական տար։ Ինչի համար է այդ ժամանակահատվածը »,- նշեց նա։