Ես ուղղակի չեմ հասկանում` ո՞վ կամ ի՞նչն է Փաշինյանին ստիպել հայտնվել այս վիճակում

16
Ես ուղղակի չեմ հասկանում` ո՞վ կամ ի՞նչն է Փաշինյանին ստիպել հայտնվել այս վիճակում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա գրել է. «Մի՞թե անգլերենի իմացություն ցուցադրելու մոլուցքն այնքան զորավոր է, որ կարելի է հանուն դրա նման ծուղակ ընկնել։ Կամ մի՞թե Փաշինյանը կարծում է, թե իր զրուցակիցը չգիտի, որ Հայաստանում արդեն երկու տարուց ավելի է, ինչ չկա խոսքի իրական ազատություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն և անկախ դատարան:

Սուտը ստի ետևից ներկայացնում է մեր իրականությունը: Ես շատ ամաչեցի իր փոխարեն»: