Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի. Նիկոլ Փաշինյան

9
Նիկոլ Փաշինյան

Այսօր ես չեմ եկել ասելու, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները, այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես, Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի: Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս հողի վրա։ Եվ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք և երբ ծափահարում ենք այդ խոսքերի վրա, մենք ասում ենք մի բան, ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, պաշտոնյա, թե գործազուրկ, այսօր միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին։ Մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ և ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի։ Մենք պետք է հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք։ Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան։ ՀՀ-ն պետք է գոյություն ունենա հավիտյան։ Արցախը պետք է ապրի և Արցախը պետք է լինի ինքնորոշված և անկախ, ինքնուրույն, հզոր և հպարտ, ինչպես եղել է, ինչպես այսօր է։ Այսօրվա մեր նիստը միասնության, վճռականության և հաղթանակի մասին է», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։