Ես կարող է հիմա մի փոքր սենսացիոն բան ասեմ․ Հայկ Մարության

17
Հայկ Մարության
Ես կարող է հիմա մի փոքր սենսացիոն բան ասեմ: Հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետի թեկանծուին։
«Մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն, այնուամենայնիվ, որոշակի մոդիֆիկացիայի և փոփոխությունների պետք է ենթարկվի, և դա, արդեն, կարող է չլինել գլխավոր ճարտարապետ, կարող է մի մարմին կամ խորհուրդ լինել. այսինքն՝ մի այլ բան, որի շուրջ մենք հենց հիմա աշխատանքներ ենք տանում»,- ասել է Մարությանը:
 
Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո այդ պաշտոնը դեռևս թափուր է: