Ես ինձ շատ լավ եմ զգում ՍԴ դատավորի պաշտոնում. Դիլանյան

8
Արման Դիլանյան
Ես ինձ շատ լավ եմ զգում ՍԴ դատավորի պաշտոնում, հուսով եմ՝ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արման Դիլանյանը՝ նշելով, որ չի ինքնառաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնի համար:
 
Նա հավելեց, որ այս պահին ՍԴ նախագահի որեւէ թեկնածու չկա. «Այս պահին դեռ որեւէ թեկնածու չկա, մենք դեռ չենք հասել առաջադրման կամ ինքնառաջադրման փուլին»: