«Էս ի՞նչ նախագիծ ա, բա խի՞ ենք կողմ քվեարկում». Այս մասին պատգամավորներից մեկը քվեարկության պահին հարցնում է իմքայլական Լիլիթ Մակունցին, ով նշում է, որ «Արարատը (խմբ․- Միրզոյանը) խոսել է կառավարության հետ»։
Մակունցը մոռացել էր անջատել միկրոֆոնը և ուղիղ եթերում լսվեց, թե ինչպես են Հակոբ Սիմիդյանն ու Մխիթար Հայրապետյանը զարմացած հարցնում՝ «էսի ո՞ր նախագիծն ա» և իրենք «խի՞ են կողմ»:
-Էս ի՞նչ նախագիծ ա, էսի ո՞ր նախագիծն ա»:
-Ռազմականը հանելու:
-Բա խի՞ ենք կողմ քվեարկում:
-Արարատը խոսել ա կառավարության հետ, ասել են՝ արեք:
-Լո՞ւրջ ես ասում…
Ստացվում է, որ «Իմ քայլի» պատգամավորները քվեարկության պահին են իմացել, որ իրենք «կողմ» են ռազմական դրության չեղարկմանը։










