Էս դիրքերը մերն էին. Սեյրան Օհանյանի ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց. Գեներալի բացահայտումը

18
«Հրապարակ» թերթը գրում է.

«Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ձեւավորման մեջ մեծագույն ավանդ ունեցած Նորատ Տեր-Գրիգորյանցից հետաքրքրվեցինք՝ իրեն հայտնի՞ է, թե ինչ դիրքեր ենք մենք վերցրել Տավուշում։

Գեներալը գրեթե սենսացիոն հայտարարություն արեց՝ ասելով․ «Ներողություն․․․ էս դիրքերը, երբ ես կառուցում էի բանակ, էս դիրքերը մեր դիրքերն էին։ Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց։ Իսկ մեր հերոս զինվորները, գեներալներն ու սպաները հերոսաբար վերադարձրեցին մեր դիրքերը։ Եվ այդ դիրքերը պետք է պահել, թույլ չտալ, որովհետեւ ամեն մի բարձունք ունի ռազմավարական նշանակություն։ Եվ այդ բարձունքների միջոցով է, որ տեղանքի ամբողջական վերահսկողություն է կատարվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում