Ես դատապարտում եմ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները. ԵԽ պատգամավոր

58

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Էստոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Մարինա Կալյուրանդը թվիթերյան գրառմամբ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Լաչինի միջանցքում անցակետի տեղակայումը:

«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում օսմանցիների կողմից 108 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ես դատապարտում եմ հենց այս տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են գոյություն ունեցող համաձայնագրերը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը», – գրել է Կալյուրանդը։