«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արձագանքելով «Իմ քայլի» պատգամավորին ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդացած պատգամավորներին գրավոր քվեարկելու իրավունք տալ, ասաց. «Էս դահլիճում կարող է մի ժամից, օրինակ, երկրի ղեկավար փոխվի: Էդ ո՞նց եք պատկերացնում պատգամավորին չտեսնենք․ ի՞նչ իմանանք՝ տանը զե՞նք են դրել գլխին, ի՞նչ են պահել գլխին, ի՞նչ է ստորագրել, չտեսնե՞նք էդ մարդուն, չգա՞ խոսի: Այս նախագծով դուք ձեր իշխանության տակ ռումբ եք դնում: Սա աբսուրդ բան է՝ վերցրեք, հետ տարեք: Մենք դեմ ենք և՛ կորոնավիրուսի ժամանակ, և՛ ընդհանրապես այս մեխանիզմների կիրառմանը»։











