Ես չեմ որոշում, թե երբ պետք է կալանավորել, երբ ազատ արձակել. Փաշինյան

9
Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ընդդիմությունը ազատ արտահայտում է իր տեսակետը։ Այս մասին BBC-ի HARDtalk հաղորդմանը տված հացազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ անդրադառնալով ընդդիմախոսների քննադատություններին։

«Ես երջանիկ եմ, որ Հայաստանում ընդդիմությունը հիմա գործում է ավելի ազատ, քան նախքան հեղափոխությունը»,-ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին ու նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ես չեմ որոշում, թե երբ պետք է կալանավորել, երբ ազատ արձակել»։