Դուք ինձնից քաղաքական գնահատական եք ուզում. ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանըը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է:
«Ես չեմ պնդողը, ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք: Որպես պաշտպանության նախարար ես հաղթելու կողմնակիցն եմ»:
Հարցին, թե արդյոք կորցրած դիրքերը ռազմական ու ռազմավարական նշանակություն են ունեցել, նախարարն ասաց. «Բոլոր դիրքերն են ընդհանրապես ռազմական նշանակության: Դիրքերը լուծում են մարտավարական խնդիր, որովհետեւ այդ դիրքերը մեկ վաշտի, մեկ դասակի դիրքեր են»:











