ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում սորոսի գրասենյակի գործունեությանը։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ինձ մտահոգում է, քանի որ հիմա տեղի է ունենում լրիվ հակառակը՝ Հայաստանի սորոսացում: Փաստացի ես տեսնում եմ՝ ինչ է այստեղ կատարվում. դա երիտասարդ սերնդին արժեքների պարտադրումն է, որոնցից դուրս է մնում այն, ինչ մեր ինքնության հիմքն է՝ մեր կրոնը, ընտանիքը և այլն»,- ասել է նա:
Քոչարյանը նշել է՝ այսօր այդ ողջ կազմն իշխանությունում է: Լրագրողի հիշեցմանը, որ այդ կազմակերպությունները գործել են նաև իր իշխանության տարիներին, ինչո՞ւ չեն փակվել, երկրորդ նախագահը պատասխանել է.
«Դրանք մարգինալ են եղել, ես չեմ իմացել, որ այստեղ Սորոսի գրասենյակ է եղել»:











