Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Սոնեբորն այսօր ընթացող Եվրախորհրդարանի լիագումար նիստին հայտարարեց․ «Ես ճանաչում եմ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, այսօր Բաքուն իրականացնում է Թուրքիայի նկրտումները` ավարտին հասցնելու ցեղասպանությունը, որ սկսել են հարյուր տարի առաջ»։
Նշենք, որ այս պահին Եվրախորհրդարանի լիագումար նիստին Արցախում ծավալված պատերազմի մասին լսումների ընթացքում ելույթ ունեցողների մեծ մասը ուղիղ դատապարտում է Թուրքիային եւ Ադրբեջանին, որոշները` շատ կոշտ, առաջիկայում մանրամասն կներկայացնենք հիմնական դիտարկումները, ակնհայտ է, որ սկսել են ընկել թե ինչ է կատարվում Արցախում եւ, թե ինչ վտանգ է սա ողջ տարածաշրջանի համար։














