Ես այս պահի դրությամբ շարունակում եմ կատարել իմ պարտականությունները․ ԱԳ փոխնախարար

137

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ով և մյուս փոխնախարարները, ըստ մամուլում առկա տեղեկությունների հրաժարական էին ներկայացրել, «այս պահի դրությամբ» շարունակում է իրականացնել իր պարտականությունները։ Այս մասին 24News-ին ասաց ինքը՝ Ադոնցը, անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին։

«Պատասխանս հետևյալն է, ես այս պահի դրությամբ շարունակում եմ կատարել իմ պարտականությունները։ Կրկնում եմ՝ այս պահի դրությամբ», – հատուկ շեշտեց նա։