Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին. ԱՄՆ կոնգրեսականը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

17
Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի կողմից վերջերս հայկական սահմանին կատարած ագրեսիայի ֆոնին:  Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թոնի Կարդենասը՝ անդրադառնալով հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական ագրեսիային:

«Այս անիմաստ բռնությունը սպառնալիքի տակ է դնում անմեղ քաղաքացիական անձանց կյանքը: Պետք է ձեռնարկվեն լարվածությունը կանխող քայլեր` նոր կորուստներից խուսափելու համար»,-հայտարարել է կոնգրեսական Կարդենասը: