Երվանդ Խունդկարյանն ընտրվեց ՍԴ դատավորի թեկնածու

20
Ավարտվել է դատավորների ընդհանուր ժողովը։ Արդյունքում ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Երվանդ Խունդկարյանը, ԲԴԽ անդամ` Վճռաբեկ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եւ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, որն ավելի քիչ ձայներ է հավաքել։