Երրորդ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման բանակցություններում հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է գոյություն ունեցող կարգավորման ձևաչափերին երրորդ երկրների մասնակցությանը, դա ամբողջովին կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից: Դրանք երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում:
«Իսկապես դեռ չի կարելի հաստատել, որ կողմերը պահպանում են նախկինում ձեռքբերված հրադադարի ռեժիմի եւ մարդասիրական դադարի շուրջ պայմանավորվածությունները: Ցավոք, կողմերը դրանք չեն պահպանում»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը:











