Սյունիքում ադրբեջանցիները 2 օր առաջ ընդլայնվել են երկայնքով ու մի փոքր էլ դեպի Գորայք են առաջընթաց ունեցել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
Վերջինիս խոսքով, եթե այսպես շարունակվի, սյունեցիները կսկսեն համակերպվել: «Իշխանություններն արդեն իսկ կորցնում են վերահսկողությունը, և բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել: Իմ տեղեկությունով՝ իրենք չգիտեն՝ ինչ անել: Պահը, երբ կարելի էր ուժով խնդիրը լուծել, բաց են թողել: Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին՝ իրենք ո՞նց կարող են լուրջ բանի մասին բանակցել,- նշեց Հակոբյանը`շեշտելով,- Ես շարունակում եմ պնդել, որ այնտեղ կան 1000-ից ավելի ադրբեջանցիներ»։











