Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը մեղքը չի ընդունում: Այս մասին նա ասել է «Ազատությանը»:
Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա նախկին ենթական՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել նախկին երկու պաշտոնյաներին։
ՀՔԾ-ից փոխանցել են, որ նախկին փոխքաղաքապետն անցնում է նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրգործով։ Ըստ ՀՔԾ-ի՝ Նիկոյանը մեղադրվում է աճուրդի հետ կապված կեղծ փաստաթղթեր շրջանառության մեջ դնելու համար։











