Երեխաներին մի դարձրեք ձեր քաղաքական օրակարգերի հարց

12

Դիմակներ կրելու հետ կապված բողոքներ չենք ստացել, այս առումով լարվածություն չենք տեսնում դպրոցներում: Մենք ուղիղ աշխատում ենք ԱՀԿ-ի հետ, առողջապահության նախարարության հետ: Այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նկատեց, որ դպրոցներում 1-12 դասարաններում սովորողները մեր ընտանիքներում, մեր հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներ են:

«Ես չգիտեմ, թե ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է մի այնպիսի կանոնակարգում, կամ առողջապահության նախարարությունը տվել է այնպիսի ցուցումներ, որն ազդելու է մեր սերունդների առողջության վրա: Ես այս խելագայության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ: Սա լուրջ չի եւ լրատվամիջոցների կողմից, նաեւ ԱԺ մեր որոշ գործընկերների կողմից սա տիրաժավորելը նույնպես լուրջ չի: Երեխաներին մի դարձրեք ձեր քաղաքական օրակարգերի հարց, որովհետեւ դա վտանգավոր տեղ է տանում»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը: