Երեկ առավոտյան մաքսազերծումը եղել է 54 հազար դրամ հիմա դարձել է 316 հազար դրամ․ Առևտրականները բողոքում են

9

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մանրածախ առեւտրով զբաղվող ձեռնարկատերերը։ Նրանց խոսքով՝ մաքսազերծման արժեքը բարձրացել է 6 անգամ։

«Երեկ առավոտյան մաքսազերծումը եղել է 54 հազար դրամ հիմա դարձել է 316 հազար դրամ, այսինքն՝ 6 անգամ ավելի։ Այսօր կրկնություն արեցինք. նույն վիճակն է, ոչ մի բան չի փոխվել»,- ասաց ցուցարարներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենց խնդրանքն այն է, որ 1 տարի ժամանակ տան իրենց այս կերպ աշխատելու համար։
 
Մասնակիցները պահանջում են վարչապետին, որ վերջինս լուծում տա խնդրին։