Էրդողանի խոսնակը Ղարաբաղի հարցով խոսել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ

102

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյկ Սալիվանի հետ։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

Քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաեւ հարցեր կապված Արեւելյան Միջերկրականի, Կիպրոսի, Աֆղանստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ։ Անդրադարձ է կատարվել նաեւ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին եւ կլիմայական փոփոխություններին։