Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր վերջին ելույթի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:
Էրդողանը, ասես հիշելով նախնիներին, կրկին սպառնացել է հայերին. «Մենք պետք է շարունակենք մեր պապերի դարավոր առաքելությունը Կովկասում: Ես ուզում եմ ասել, որ մենք խիստ դատապարտում ենք մեր եղբոր՝ Ադրբեջանի վրա Հայաստանի հարձակումը»:
Այնուհետև էրդողանն ուղիղ խոսքով սպառնացել է այժմյան Թուրքիայում ապրող հայերին. «Սա ակնհայտ ցույց է տալիս, որ Հայաստանիր քաշից ավել գործ է բռնել: Ես վստահ եմ, որ հազարավոր հայեր, որ ապրում են մեր երկրում, անհագստացած են այս ամենից»:











