Թուրքիայում տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Բայրամովը նախագահ Էրդողանին մանրամասներ կհաղորդի հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերի և ներկայում սահմանին տիրող իրավիճակի մասին։
Նշենք, որ նախարար նշանակվելուց հետո սա Բայրամովի 1-ին արտերկրյա այցն է:
Այցի շրջանակներում Բայրամովն արդեն հանդիպել է թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին Հայաստանին մեղադրել է «զավթողական քաղաքականություն վարելու և սահմանին սադրանքներ իրականացնելու» մեջ։














