Էրդողանի նոր բացահայտումը․ Ալիևը Փաշինյանի հետ քննարկել է «3+3» ձևաչափի հարցը

166

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայացրել է գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները և պատասխանել լրագրողների հարցերին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր բացահատում է արել։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել է խոսակցություն, որի ընթացքում օրակարգ է բերվել տարածաշրջանում «3+3» ձևաչափ ստեղծելու հարցը: Հաղորդում է Ermenihaber-ը։

Հարց է ծագում, թե երբ և ինչ պայմաններում է տեղի ունեցել այս զրույցը, որի վերաբերյալ պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածվել։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիայի նախագահը բացահայտել էր, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի միջոցով  իրեն հանդիպելու առաջարկ է արել։