Թուրքիայում Անկարայից ոչ հեռու գտնվող Քըրըքքալե նահանգի Յահշիհան շրջանում կազմակերպվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող հերթական կոնֆերանսը: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Կազմակերպիչն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Սեյիթ Սերթչելիքը, ով իրեն հռչակել է հայկական հարցի «մասնագետ» և շարունակում է Թուրքիայի տարբեր նահանգներում ժխտողական թեզերը ներկայացնող կոնֆերանսներ ու դասախոսություններ կազմակերպել։
Այս անգամ ևս Սերթչելիքը հայերին մեղադրել է 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի երկրների ու մասնավորապես ռուսների հետ համագործակցության մեջ՝ ընդդեմ Օսմանյան կայսրության և անգամ հայերին բաց տեքստով մեղադրել է Օսմանյան կայսրությանը դավաճանելու մեջ, ինչը նախորդ կոնֆերանսներին հաճախ անուղղակի էր անում։











