Էրդողանը կրկին նախատել է Մինսկի խմբին

7
Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեջլիսում ելույթ ունենալիս հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավարտի ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններն ու «Ադրբեջանին վերադարձնի իր տարածքները», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանը միայն ցանկանում է վերադարձնել «իր տարածքները», սակայն Միսնկի խումբը՝ մասնավորապես ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը, ձգձգում են այդ գործընթացը։ Այն ամենը, ինչ Մինսկի խումբը պետք է անի՝ բանակցություններն ավարտելն ու տարածքները տիրոջը վերադարձնելն է»,- ասել է Էրդողանը։