Էրդողանը կրկին նախապայմաններով է խոսում Հայաստանի հետ․ France 24-ի անդրադարձը

105

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, եթե ցանկանում է բարելավել հարաբերությունները Անկարայի հետ: Այս մասին գրում է ֆրանսիական France 24-ը։

Պարբերականը ընթերցողներին հիշեցրել է, որ Թուրքիան և Հայաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, փակ են սահմանները և թշնամանքի երկար պատմություն կա երկու երկրների միջև, որի արմատներ թաղված են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունների մեջ։

Լրագրողը նկատել է, որ վերջին շրջանում լարված հարաբերությունները ավելի էին սրվել 44-օրյա պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ աջակցության պատճառով։

Ֆրանսիական պարբերականը հետևել է նաև Էրդողանի՝ նախօրեին Ադրբեջան կատարած այցին, որի ժամանակ Թուրքիայի նախագահը նշել է, թե ինչ պայմաններով Երևանը կարող է բարելավել հարաբերությունները Անկարայի հետ: Մասնավորապես Էրդողանը հայտնել է, որ եթե Հայաստանն անկեղծ բարի կամք դրսեւորի Ադրբեջանի նկատմամբ, ապա ոչ մի խոչընդոտ չի լինի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

«Թուրքիան փոխադարձաբար կպատասխանի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին»,- հայտարարել Է Էրդողանը Վարանդայում։

Լրատվականը նշվում է, որ պատերազմական գործողությունները խլեց ավելի քան 6500 կյանք և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարով, որի արդյունքում Երևանը զիջեց վիճելի տարածքների մի մասը.

«Կռիվները մտավախություն առաջացրեցին, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են ուղղակիորեն ներգրավվել իրենց դաշնակիցներին աջակցելու համար․ միջամտություններ, որոնք Մոսկվային և Անկարային կդնեին հակառակ կողմերում ոչ միայն Սիրիայում և Լիբիայում, այլև Լեռնային Ղարաբաղում»,- գրված է պարբերականում։

Հոդվածագիրը պնդում է, որ թյուրքալեզու Ադրբեջանի ռազմական հաղթանակը Հայաստանի նկատմամբ Էրդողանի համար կարևոր աշխարհաքաղաքական հեղաշրջում էր, քանի որ Անկարան փորձում է ամրապնդել իր ազդեցությունը նախկին խորհրդային կովկասյան տարածաշրջանում:

Սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է քննարկումներ անցկացնել Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար»,- գրում է France 24-ը։