Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում կայցելի Ադրբեջան:
Այդ մասին Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտարարել է Արցախի օկուպացված տարածքներում իր այցելության ժամանակ։
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին օկուպացված տարածքներում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու հարցում:














