Էրդողանը հրահանգել է Ղարաբաղում տարած «հաղթանակի» մասին սերիալ նկարահանել

80

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է նկարահանել սերիալ Ղարաբաղում տարած «հաղթանակի» և Կովկասի իսլամական բանակի մասին:

Թուրքիայում գտնվող՝ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը.  հաղորդում է Trend-ը:

Ըստ նրա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Թուրքիան, Ադրբեջանի հետ նախագծեր է իրականացնում մի շարք ֆիլմեր նկարահանելու համար: