Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ի անդամակցությանը

81

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի համաձայնի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Տեղեկություններ կան, որ ահաբեկիչներին մեզ չեն հանձնի։ Մենք «այո» չենք ասի այս երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն», նշել է Թուրքիայի նախագահը: